Հայաստանի և Գերմանիայի միջև խորհրդակցություն է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ին Երեւանում տեղի են ունեցել Հայաստանի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունների միջեւ հերթական քաղաքական խորհրդակցությունները: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից:

Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, գերմանական կողմից՝ ԳԴՀ ԱԳՆ Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգը։

Խորհրդակցությունների ընթացքում կողմերն ընդգծել են ընթացիկ տարում Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ հարաբերությունների աննախադեպ ակտիվացումը՝ հաշվի առնելով երկկողմ բարձրաստիճան այցերը եւ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը:

Քննարկվել է հարաբերությունների հետեւողական զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Հատուկ կարեւորվել է քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, միջխորհրդարանական եւ ապակենտրոնացված ոլորտներում փոխգործակցությունը:

Նախարարի տեղակալն անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների եւ անվտանգության հարցերին, ընդգծել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման վերացման եւ ուժի կիրառման սպառնալիքի բացառման անհրաժեշտությունը:

Մաթիաս Լյութենբերգին ներկայացվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարածաշրջանում անվտանգային իրավիճակը եւ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերը։




Լրահոս