
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիում երկրորդ ընկերական խաղն է անցկացրել Վրաստանի թիմի հետ և պարտվել 1-3 հաշվով:
Դաշտի տերերի կազմում աչքի են ընկել Թեոնա Բակրաձեն, Նաթիա Դանելիան ու Թինաթին Ամբալիան: Հյուրերից միակ գոլը խփել է Երևանի «Ալաշկերտի» հարձակվող Օքսաննա Պիզլովան:
Առաջին խաղում Արտակ Ադամյանի գլխավորած թիմը պարտվել էր 0-5 հաշվով: