
Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 38-ամյա Մարկոս Ն․-ն իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Պեմզաշեն-Տուֆաշեն գյուղերի խաչմերուկում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել՝ հայտնվելով դաշտում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Արայիկ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արթիկի բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։