Արցախի նախագահը միանում է Վերածննդի հրապարակում նստացույց իրականացնողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի նախագահը միանում է Վերածննդի հրապարակում նստացույց իրականացնողներին՝
միջազգային դերակատարների ուշադրությունը հրավիրելով ԼՂ-ում իրավիճակի վրա։ Նա իր ուղերձում նշել է.

《Մենք լսել ենք միայն բարի խոսքեր, սակայն կոչերի գործնական կատարում այդպես էլ չտեսանք. կոչից կոչ վիճակն ավելի բարդացել է, իսկ Ադրբեջանն ավելի սանձարձակ է դարձել, ինչը նշանակում է միջազգային իրավակարգի հոգեվարքը》-, նշել է նա։

Նա նշեց` ներկայում ունեն սննդի, վառելիքի, դեղորայքի, հիգիենայի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների սղություն, գյուղատնտեսական աշխատանքների կասեցում, բաժանված ընտանիքներ, թերսնված հղիներ: Հարությունյանը նշեց` բազմաթիվ միջոցներ են ձեռնարկվել ապահովելու համար պատշաճ դիմադրություն, այդ ջանքերի շնորհիվ են կարողացել դիմակայել շրջափական ծանր մարտահրավերներին:




Լրահոս