ՌԴ սևծովյան նավատորմը «սպառնում է» Ուկրաինայի ԶՈՒ-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի Պաշտպանության նախարարությունը ստուգում է ՌԴ Սևծովյան նավատորմի կողմից ներկայացված ուլտիմատումի վերաբերյալ ինֆորմացիան:

Մինչդեռ Ղրիմում տեղակայված ուկրաինական ռազմական բազաներից ոչ մեկը չի հաստատել  ՌԴ Սևծովյան նավատորմի հրամանատարության կողմից գրոհի մասին տեղեկատվությունը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ ՌԴ Սևծովային նավատորմի հրամանատար Ալեքսանդր Վիտկոն ուկրաինական բանակի զինծառայողներին հանձնվելու համար ժամանակ էր տվել մինչև մարտի 4-ի առավոտյան 5-ը(Ուկրաինայի ժամով):

Հակառակ դեպքում «Ղրիմում տեղակայված Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներն ու զորամասերը կենթարկվեն գրոհի», հաղորդում է lenta.ru կայքը:

Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը:




Լրահոս