
Այսօր համաժողովրդական շարժումը կշարունակի Երևանում մեկնարկած իրազեկման ակցիաները: Այս մասին գրառում է կատարել Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։
《Մեր արժանապատիվ քաղաքացիները շարունակում են ներկայացնել արցախահայության նկատմամբ իրականացվող ցեղասպանական գործողությունները, որպեսզի բոլորի համար պարզ լինի, որ լռությամբ խրախուսում են հանցավորին և դառնում հանցակից:
Միացեք մեր հայրենակիցներին ու միասնաբար տեր կանգնեք Արցախին》,-գրել է նա: