
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Ադրբեջանում ՌԴ նորանշանակ դեսպան Միխայիլ Եվդոկիմովին։
Բայրամովը հանդիպմանը կրկին խոսել է ծ «Աղդամ-Ստեփանակերտ» ճանապարհից։ Նա հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին «Լաչինի անցակետի» ստեղծումն Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է և ուղղված է անօրինական գործողությունների կանխմանը, թափանցիկության ապահովմանը։
Բայրամովը նշել է, որ «Բաքուն առաջարկում է օգտագործել Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը՝ Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների կարիքները հոգալու համար»։