
Երևանի վարչական շրջաները շարունակում են մնալ աղբի ու գարշահոտության մեջ: Օրեր շարունակ չեն դատարկվում աղբամանները, աղբը թափված է ամենուր, իսկ վարչական շրջանների ղեկավարները չեն էլ մտածում լուծել աղբահանության խնդիրները: Ամբողջ Երևանով մեկ աղբակույտեր են, աղբամաններից աղբը դուրս է թափվում, այն էլ տուրիստական այս պիկ շրջանում:
ArmLur.am-ի թղթակիցը ֆիքսել է Երևանի Շենգավիթ և Մալաաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում տիրող իրավիճակը:
Հուսով ենք, մի օր վարչական շրջանների ղեկավարները կվերանայեն իրենց գործելաոճը եւ հատուկ ուշադրություն կդարձնեն փողոցների մաքրությանը:
Մաշա Մելքոնյան, Մարիամ Ղազարյան