ArmLur.am-ին հայտնի դարձավ որ Ակնալիճ գյուղի Գառնիկյան թաղամասի 1-ին շենքի 12-րդ բնակարանի բնակչուհի Գոհար Մարգարյանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ներկայացրել։
Նրա հաղորդմամբ, Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի միջնակարգ դպրոցում` ժամը 09:30-ի սահմաններում, իր տղայի` Արմեն Մարգարյանի և վերջինիս դասընկեր Արտեմի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, սակայն վիճաբանության ժամանակ նրանք միմյանց չեն հարվածել, վիճաբանությունը եղել է որպես լեզվակռիվ, ինչը որոշ ժամանակ անց հարթվել է: Այնուհետև, 22.12.2022թ. Ակնալիճ գյուղի նույն դպրոցում, առավոտյան ժամը 09:40-ի սահմաններում, իր տղայի և Արտեմի միջև նորից վիճաբանություն է տեղի ունեցել` միմյանց վիրավորելու ձևով, որից հետո Արտեմը զանգահարել է իր հայր Հարութին և տեղեկացրել, որ նորից վիճել են:
Որոշ ժամանակ անց Հարութը գնացել է դպրոց և բռնի ուժով բռնելով իր երեխայի պարանոցից՝ քաշելով, ստիպողաբար իր որդի Արմենին գցել է իր կողմից վարվող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան և փորձել է շարժվել: Որդու դասղեկ Մանուկյանը և նախկին դասղեկ Շահբազյանը ստիպողաբար վերցրել են Հարութի մեքենայի վրայից բանալիները և իր տղային հանել են բեռնախցիկից դուրս:
Հարություն Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։
Քնար Մանուկյան