ՏԵՍԱՆՅՈՒԹ. 59 միլիոն տարեկան եկամուտ և նոր բնակարան Երևանում. Վլադիմիր Վարդանյանի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը 2022 թվականի հայտարարագրում հայտարարագրել է բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում՝ Արաբկիր վարչական շրջանում, որը  2001 թվականին ժառանգություն է ստացել, սակայն ումից Վարդանյանը չի նշել:

Հանձնված և վերադարձված փոխառությունները կազմել են 53 մլն 974 հազար դրամ, որը ԱՐՍԱԼԵԴԱ ՍՊԸ-ի կողմից է:  Այսինքն Վարդանյանը ձեռք է բերել հիպոտեկով բնակարան  ԱՐՍԱԼԵԴԱ ՍՊԸ-ի կողմից Արաբկիր վարչական շրջանում կառուցվող բնակելի շինությունից:

Նշենք նաև, որ ԱՐՍԱԼԵԴԱ ՍՊԸ-ն կառուցապատման իրավունք ստացել է Երևանի քաղաքապետի
2022 թվականի ապրիլի 25-ի համար 1533-Ա որոշման:  Առաջին անգամ չէ, որ բարձրաստիճան պաշտոնյաներն այս ընկերության կողմից կառուցվող շենքերում տուն են ձեռք բերում: Նրանցից մեկն է դատախազ Արսեն Արսենյանը:

Վարդանյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 68 հազար դրամ և  2 հազար 201 եվրո, կանխիկ դրամական միջոցները կազմել են 300 հազար դրամ,  390 եվրո և 300 դոլար:

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են  59 մլն 785 հազր դրամ, որից 9 մլն 454 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է Ազգային ժողովի աշխատակազմի կողմից:

Վլադիմիր Վարդանյանը հանդիսանում է «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոն հիմնադրամի և  «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ և  «ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԵՆՏՐՈՆ» գիտակրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ:

Էմմա Միքայելյան




Լրահոս