Հազարավոր զբոսաշրջիկներ Հայաստանից մեկնում են ԱՄՆ, Լոս Անջելես, որտեղ կան շատ հետաքրքիր վայրեր, որոնք, անշուշտ, դեռ երկար կմնան զբոսաշրջիկի հիշողության մեջ։
Armlur.am-ը առանձնացրել է թոփ վայրերը Լոս Անջելեսում, որ պետք է այցելեն զբոսաշրջիկները։
Թեմատիկ այգի՝ Universal Studios Hollywood
Սկսենք հսկայական թեմատիկ այգուց, որը խորհուրդ է տրվում ամբողջ ընտանիքի համար: Այստեղ դուք կգտնեք եզակի շոուներ և օրիգինալ տեսարժան վայրեր, որոնք ստեղծվել են լեգենդար ֆիլմերի հիման վրա, ինչպիսին է King Kong-ը: Լոս Անջելեսում նման էքսկուրսիաները ոչ ոք չպետք է բաց թողնի։
Հոլիվուդ և աստղերի պողոտա
Ամեն տարի այն այցելում է ավելի քան 10 միլիոն մարդ: Նրանց համար, ովքեր պլանավորում են ուղևորություն դեպի ԱՄՆ, Հոլիվուդը և Աստղերի պողոտան գտնվում են ամենահայտնի տեսարժան վայրերի ցանկի վերևում:
Դիսնեյլենդ այգի
Եթե կարծում եք, որ Լոս Անջելեսի Դիսնեյլենդը պետք է այցելել միայն երեխաների հետ, ապա սխալվում եք։ Այստեղ ճանապարհորդությունը մեծ հաճույք և ուրախություն կպարգևի ցանկացած տարիքի մարդուն:
Հոլիվուդի նշան
Հոլիվուդի նշանը կարելի է տեսնել բազմաթիվ ֆիլմերում, մուլտֆիլմերում և նույնիսկ լրատվական ռեպորտաժներում: Եթե չգիտեք, թե ինչ այցելել Լոս Անջելեսում, բայց ցանկանում եք հիանալի լուսանկարվել Ամերիկայի գլխավոր խորհրդանիշներից մեկի հետ, եկեք այստեղ։
Ռոդեո Դրայվ
Միացյալ Նահանգների ամենահայտնի առևտրի փողոցը Ռոդեո Դրայվն է, որի երկարությունը երեք կիլոմետր է: Հենց այստեղ կարելի է հանդիպել հոլիվուդյան աստղերի, ինչպես նաև զբոսնել Երկրի ամենաէլիտար և թանկարժեք բուտիկներով, որտեղ վաճառվում են օրիգինալ դիզայներական հագուստներ, զարդեր, աքսեսուարներ և կոշիկներ։
Ինեսա Սուքիասյան