«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի պրոֆեսիոնալ բժիշկներին հաջողվել է փրկել 4-րդ հարկի պատուհանից ընկած 3-ամյա երեխայի կյանքը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել կենտրոնը։
Վիճակն այժմ գնահատվում է կայուն, նկատվում է առողջացում, փոքրիկի մոտ կա դրական դինամիկա:
Երեխան բուժկենտրոն էր ընդունվել տարբեր վնասվածքներով, մասնավորապես՝ կրծքավանդակի, որովայնի, ոտքի եւ այլն: Նախնական վիճակը գնահատվում էր ծանր: