Վիեննայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 18-ին աշխատանքային այցով հանդիպել է Ավստրիայի եվրոպական եւ արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ:
ԱԳՆ-ից հայտնում են, որ հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետեւ շարունակվել ընդլայնված ձեւաչափով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ:
Երկու նախարարները ստորագրել են Հայաստան-ԵՄ ռեադմիսիայի համաձայնագրի՝ Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ կիրարկման արձանագրությունը:
Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանն ու Ալեքսանդր Շալենբերգը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: