Կամո Ունանյանը հաղթանակը նվիրել է շրջափակման մեջ գտնվող արցախցիներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղրղզստանի Կարա-բալտա քաղաքում տեղի է ունեցել EFC Global 33 MMA-ի խոշոր միջազգային մրցաշար, որտեղ նախատեսված էր հայ մարզիկ Կամո Ունանյանի մենամարտը բրազիլացի անվանի մարզիկ Ռոդրիգես Ռոնդինելլիի հետ։ Մենամարտից մեկ օր առաջ բրազիլացի մարզիկը անհայտ պատճառներով հրաժարվել է մենամարտել Ունանյանի հետ։ Կազմակերպիչները Ունանյանի համար գտել են նոր հակառակորդ։ Այս մասին հայտնել են Հայաստանի կարատեի միությունից։

Կամո Ունանյանը մրցել է Ղրղզստանի MMA-ի չեմպիոն 19-ամյա Տեմիրլան Էմիրլանովի հետ։ Մենամարտը տևել է ընդամենը 40 վայրկյան, Ունանյանը նոկաուտի է ենթարկել Էմիրլանովին:

Մենամարտից հետո՝ Կամո Ունանյանը հայտարարել է, որ այս հաղթանակը նվիրում է արդեն 200 օրից ավելի Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։

MMA մարզաձևում սա Կամո Ունանյանի 3-րդ հաղթանակն է։ Պարտություն նա չունի։




Լրահոս