Փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները. զգուշացում Կենտրոն վարչական շրջանի բնակիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 19-ին՝ ժամը 00:00-04։00, Կենտրոն վարչական շրջանում՝ Թումանյան փողոցում եւ Իսակովի պողոտայում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով կիրականացնի սրսկման աշխատանքներ:

Այս մասին հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից:

Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում են փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները:




Լրահոս