Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Աբդոլլահիան-Լավրով հեռախոսազրույց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 18-ին իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանի միջև։

Քննարկվել են ռուս-իրանական օրակարգի արդիական հարցեր։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային մի շարք թեմաների շուրջ։

Կողմերը վերահաստատել են իրենց հավատարմությունը միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին։ Հաստատվել է մոտեցումների սերտ համակարգման փոխադարձ հետաքրքրությունը, այդ թվում՝ առաջիկայում սպասվող դեմառդեմ շփումների շրջանակներում՝ տարբեր մակարդակներում։




Լրահոս