Գյումրու եկեղեցիներից մեկի հետնամասում 24-ամյա երիտասարդ է դանակահարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 17-ին՝ ժամը 00.51-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած արնահոսող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել գյումրեցի 24-ամյա մի երիտասարդ:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 00.30-ի սահմաններում Պարույր Սևակի փողոցի եկեղեցու հետնամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակահարել է 27-ամյա համաքաղաքացին:

Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է Մուշի բաժին և խոստովանել, որ մարմնական վնասվածքը պատճառել է ինքը, նաև ներկայացրել է հանցագործության գործիք դանակը:

27-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս