«Հին Էրիվան»-«Յունիբանկ» հակամարտությունը նոր թափ է ստանում: «Հին Էրիվան» հոլդինգը դիմել է դատարան՝ ընկերության իրավունքը ճանաչելու, մինչեւ իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու եւ իրավունքը խախտող գործողությունները կանխելու պահանջով: Վաղը` ժամը 16-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Կարինե Պետրոսյանի նախագահությամբ տեղի կունենա այս գործի քննությունը: Հիշեցնենք, որ «Յունիբանկ»-ը ոչ միայն ժամկետանց էր ճանաչել իր վարկառու «Հին Էրիվան» հոլդինգին, այլեւ դիմել ոստիկանության 6-րդ վարչություն: Հիմա «Հին Էրիվան»-ը պահանջում է չեղյալ ճանաչել իրեն ժամկետանց ճանաչելու մասին բանկի որոշումը: Դեռ ավելին, «Հին Էրիվան»-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանը պահանջում է, որպեսզի «Յունիբանկ»-ը հրապարակավ ներողություն խնդրի իրենցից՝ ընկերությանն անվանարկելու համար:
ԴԱՏՆ` ԱՅՍՕՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ