Արմենակ Խաչատրյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի պաշտոնից․ նա նոր աշխատանք ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմենակ Խաչատրյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Այդ մասին հորոշումը հրապարակվել է Կառավարության կայքէջում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Արմենակ Խաչատրյանին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ։

Մեկ այլ որոշմամբ՝ Արմենակ Խաչատրյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Արմենակ Խաչատրյանին ազատել վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի (պաշտոնի ծածկագիրը՝ 06-8-Ղ1-1) պաշտոնից»,- նշվում է որոշան մեջ:




Լրահոս