Հանրապետական Դոնալդ Թրամփը կարող է դուրս բերել ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ից, եթե հաղթի նախագահական ընտրություններում, TVBS-ին ասել է Պենտագոնի նախկին ղեկավար Մարկ Էսփերը։
«Ես մտավախություն ունեմ, որ նա ի վերջո կաշխատի ՆԱՏՕ-ից դուրս գալու, ամերիկյան զորքերը Կորեայից կամ Ճապոնիայից դուրս բերելու և, հնարավոր է, Թայվանի հետ հարաբերությունները թուլացնելու ուղղությամբ»,- ասել է նա։
Քաղաքական գործիչը հավելել է, որ Թրամփի թեկնածությունը նպատակահարմար չի համարում։