Ռուսաստաբնակ, հայ երգիչ Խչոն ինստագրամյան իր էջի «սթորի» բաժնում հրապարակել է տեսանյութ, որտեղ ներկայացվում է Ստեփանակերտի ամենամեծ սուպերմարկետը՝ շրջափակման այս օրերին։
«Ահա թե ինչպես են ապրում մարդիկ Արցախում։ Արդեն կես տարի է նրանք շրջափակման մեջ են, երեխաները մահանում են սովից։ Ես ամաչում եմ, որ ապրում եմ նման ժամանակներում»,-գրել է երգիչը։
Նշենք, որ արդեն կես տարի է Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում Արցախի Հանրապետության շուրջ 120,000 ժողովրդին՝ նպատակ ունենալով էթնիկ զտում իրականացնել Արցախում։
Ինեսա Սուքիասյան