Ստեփանակերտի քաղաքապետարանից հայտնում են, որ վառելիքի բացակայության պատճառով խոտհնձիչները չեն օգտագործվում. օգնության են գալիս ավանդական գերանդիները:
«Ստեփանակերտի բուսաբանական այգու աշխատակիցները (հիմնականում տարեցներ) ամառվա տապին մաքրում են քաղաքի խոտածածկ տարածքները՝ կանխելով օձերի ակտիվացումն ու հրդեհների վտանգը»,- ասվում է հայտարարության մեջ: