
BBC-ն հայտնում է, որ Նևադայի ոստիկանությունը հաստատել է, որ այս շաբաթ հետախուզում է իրականացրել ռեփեր Թուփակ Շաքուրի չբացահայտված սպանության գործով:
Հետախույզները խուզարկություն են իրականացրել Լաս Վեգասի ծայրամասերից մեկում՝ Հենդերսոնում, որտեղ Թուփակը գնդակահարվել է 1996 թվականի սեպտեմբերին:
Խոսնակ Ադեն Օկամպո Գոմեսը ասել է, որ չի կարող լրացուցիչ մանրամասներ հաղորդել գործի վերջին զարգացումների վերաբերյալ՝ վկայակոչելով բաց հետաքննությունը:
Նշենք, որ ռեփերը 25 տարեկան էր, երբ սպանվեց 1996 թվականի սեպտեմբերի 13-ին։ Ձերբակալվածներ չկան, և կասկածյալները ներկայումս կալանքի տակ չեն։
Ինեսա Սուքիասյան