Հայկական պիցցան «Օսկար»-ի ժամանակ (տեսանյութ և լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օսկար» 2014 թվականի մրցանակաբաշխության ամենահիշվող ու ամենաքննարկվող պահերից մեկը կոմեդիայի ժանրի դերասանուհի Էլէն Ջիջեներսի կողմից  հյուրերին հայկական Big Mamma’s and Papa’s Pizzeria-յի պիցցաները բաժանելն էր:

Պիցցայի համտեսումը «Օսկարի» ժամանակ սոցցանցերում լայն քննարկումների առիթ է դարձել:

Ինչպես հաղորդում է www.ianyanmag.com կայքը, Պիցցերիայի ցանցերի սեփանակատերը ԱՄՆ-ի քաղաքացի Արո Աղախանյանն է, ով դեռ 12 տարեկանում Երևանից տեղափոխվել է Լոս-Անջելես: Դեռևս 16 տարեկանից Գլենդելում դպրոց հաճախելուն զուգահեռ աշխատել է պիցցերիաներից մեկում որպես խոհարար:

Ինչպես Արոն է պատմում, երբ բացել է սեփական պիցցերիան, մեքենա չի ունեցել,և պիցցաները առաքել է հեծանիվով, իսկ հետո գնած մեքենան վաճառել է պիցցա թխելու համար նոր հարմարանքներ գնելու համար:

Մանրամասները` լուսանկարներում և տեսանյութում:

upload-25-pic4_zoom-1000x1000-55458

osc1

osc3

 

Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը:

 




Լրահոս