Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույցի ժամանակ շնորհակալություն է հայտնել տրանսպորտի նախարարության, Դաշնային մաքսային ծառայության և այլ գերատեսչությունների աշխատակիցներին՝ Վրաստանի հետ սահմանին Վերին Լարսի անցակետի թողունակությունը մեծացնելու համար։
Միշուստինը հիշեցրել է, որ այդ հարցի մասին իրենց դիմել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սոչիում մենք նրան տվել ենք համապատասխան խոստումներ, որոնք անշեղորեն կատարվել են։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մասնագետներին, որոնք ակտիվ մասնակցություն են ունեցել «Վերին Լարսի» թողունակության հետ կապված խնդիրները լուծելու հարցում»,- հավելել Է ՌԴ վարչապետը։
Միշուստինը բարձր է գնահատել համագործակցությունը և հավելել. «Առաջին հերթին պետք է մտածել այն մարդկանց մասին, որոնք տուժում են, երբ նման մեխանիզմները չեն գործում, հերթեր են կանգնում, ձեռնարկատերերը գումարներ են կորցնում»: