
Հուլիսի 19-ին, ժամը 16։20-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կուրթան գյուղում այրվում է անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կուրթան գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։49-ին, մարվել՝ 18։15-ին։ Այրվել է մոտ 100 հակ անասնակեր։