Սուրեն Պապիկյանն այցելել է առաջնագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է առաջնագիծ: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Մարտական մի շարք հենակետերում նախարարը հետևել է մարտական հերթապահության կրմանը, ինչպես նաև` հենակետերի կառուցման, կահավորման, ինժեներական և ամրաշինական աշխատանքներին, համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկել առաջնագծում իրականացվող աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցվել է տարեկան պլանով նախատեսված աշխատանքների ընթացքի և առաջիկա անելիքների մասին:

Պատասխանատուները ներկայացրել են ամրաշինական և ինժեներական աշխատանքների, մարտական դիրքերի, առաջնագիծ տանող ճանապարհների կառուցման և վերանորոգման համալիր ծրագիրը, որն իրականացվում է սահմանված ժամկետներում և նախանշված ծավալներով:

Շրջայցի ընթացքում նախարար Պապիկյանը զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ, մաղթել զգոն ու անվտանգ ծառայություն` պատասխանատու առաքելությունն իրականացնելիս»,- ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս