Խոյ
Սիրային հարցերում ամեն ինչ ստաբիլ է ու նորմալ, ինչը չես ասի գործնականում, որոշ բարդություններ կարող են առաջանալ, որոնք ձեզ կմղեն սեփական գործ հիմնելու գաղափարին:
Ցուլ
Այսօր ձեր մեջ տարօրինակ համառություն կարթնանա, ինչը տարօրինակ կթվա ձեր շրջապատին: Նրանք սովոր չեն ձեզանից «ոչ» պատասխանը լսել, բայց դուք ճիշտ ուղղու վրա եք:
Երկվորյակ
Փորձեք ցանկացած հարցի մոտենալ շատ մեծ պատասխանատվությամբ, դա այսօր ձեր՝ հաջողության հասնելու միակ ուղին է: Ձեր ընտանիքը ձեր աջակցության կարիքն ունի, այնպես որ ուժեղ եղեք:
Խեցգետին
Սիրային ասպարեզում կատարված փոփոխությունը ազդում է ձեր աշխատունակության վրա, այն էլ բացասաբար: Փորձեք առանձնացնել անձնականն ու գործնականը:
Առյուծ
Պատրաստվում ենք նոր մեծ գործ սկսել, որտեղ ձեզ անպայման ընկերներ ու աջակիցներ պետք կգան, այնպես որ սովորեք մարդկանց հետ խոսել ավելի քաղաքավարի, քան մշտապես դա անում եք:
Կույս
Աստղերը ոչ մի գլոբալ փոփոխություն այսօր ձեզ համար չեն կանխատեսել: Ամեն ինչ կընթանա այնպես, ինչպես դրան նախորդող օրերը:
Կշեռք
Այսօր ճակատագիրը ձեզ համար հաճելի նվեր է պատրաստել, այնպես որ եթե անգամ առավոտյան մի փոքր խնդիրներ ծագեն, չսրտնեղեք:
Կարիճ
Այս պահին վայելում եք ձեր կյանքի լավագույն շրջաններից մեկը, ամեն ինչ ձեր սրտով է, բացառապես ամեն ինչ. այնպես արեք, որ պահպանեք եղածը:
Աղեղնավոր
Սիրային հարցերում որոշ դժվարություններ են սպասվում, զուգընկերոջ հետ կոնֆլիկտը չի բացառվում, եթե դուք կռվարար բնավորություն ունեք, ապա դա կվերածվի մեծ վեճի:
Այծեղջյուր
Կոնֆլիկտների էպիկենտրոնում կհայտնվեք, բայց փորձեք ոչ մեկի կողմը չգրավել, թողեք, որ ձեր շրջապատի մարդիկ իրենք լուծեն իրենց խնդիրները:
Ջրհոս
Բավական լարված շրջան է հատկապես սիրայի հարցերի համար, դուք կարծես հանդիպել եք ձեր 2-րդ կեսին, բայց ամեն ինչ այնքան էլ հարթ չի ընթանում, ինչպես կցանկանայիք:
Ձկներ
Մի վախեցեք նորից: Դուք չեք հանդուրժում ոչ մի նոր բան, կլինի դա աշխատավայրում, թե տանը, բայց ճակատագիրը ձեզ հենց այդ ասպեկտից փորձության կենթարկի: