
Հուլիսի 20-ին, ժամը 00։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ագաթանգեղոսի և Խորենացի փողոցների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենայում կա արգելափակված դի․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնել է ՀՀ փրկարար ծառայությունը։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները «BMW» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ա. Բ.-ի (ծնված 1985 թ.) դին և մոտեցրել դի տեղափոխող մեքենային»,- ասված է հաղորդագրության մեջ: