Ընդդիմադիր պատգամավորը սեպտեմբերին մի քանի գործուղումների կմեկնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գևորգյանը սեպտեմբերին ունի մի քանի գործուղումներ: Վերջինս սեպտեմբերի 17-20-ը Փարիզում մասնակցելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Հանուն առողջ միջավայրի կոնտակտային խորհրդարանականների ցանցի եւ Երեխաների հարցերով ենթահանձնաժողովի համատեղ նիստին, ԵԽԽՎ Սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստին:

Այդ նիստերից հետո՝ սեպտեմբերի 21-23-ին, նա նորից կգործուղվի Ստրասբուրգ՝ Ժողովրդավարության եւ կառավարման եվրոպական կոմիտեի Կառավարման աշխատանքային խմբի նիստին մասնակցելու համար: Գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Ազգային ժողովին հատկացված միջոցների հաշվին:

Հիշեցնենք, որ Armlur.am-ը տեղեկացրել էր, որ 2023 թվականի հոկտեմբերի 1-5-ը Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գևորգյանը կգործուղվի Ստրասբուրգ՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Ժողովրդավարության եւ կառավարման եվրոպական կոմիտեի Կանաչ հանրային կառավարման աշխատանքային խմբի նիստին, ինչպես նաեւ Հանուն ժողովրդավարության համաշխարհային համաժողովի նախապատրաստական աշխատանքներին մասնակցելու համար:

Հիշեցնենք նաև որ, հուլիսի 3-ին  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ղեկավարած պատվիրակությունը  եռօրյա այցով մեկնել է Վարշավա՝ Լեհաստան։ Պատվիրակության կազմում ընդգրկված էր նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը, ում, սակայն, թույլ էին տվել օդանավ բարձրանալ, որովհետև ՍԷԿՏ-ը փակ է` երկրից դուրս գալու իրավունք չունի:

Օդանավակայանում են իմացել այդ մասին, մինչդեռ ԱԺ-ն հոգացել էր նրա տոմսերի, հյուրանոցի և մյուս այլ ծախսերը: Գործուղումից մի քանի օր առաջ պատգամավորը հավաստիացրել էր աշխատակազմին, որ դատարանը թույլատրել է իր ելքը, որ այդ մասին իր փաստաբանն է իրեն փոխանցել։

Մաշա Մելքոնյան




Լրահոս