Օբաման Սպիտակ Տանը քննարկել է իրավիճակն Ուկրաինայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ -ի նախագահ Բարաք Օբաման Սպիտակ Տանը հանդիպում է կազմակերպել բարձրաստիճան զինվորականների և ազգային անվտանգության խորհրդականների հետ` տեղեկացնում է Reuters-ը: Հանդիպման ընթացքում քննարկվել է իրավիճակն Ուկրաինայում:

Ինչպես հաղորդում է գործակալությունը, հանդիպմանը ներկա են եղել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, պաշտպանության նախարար Չակ Հեյգելը, նախագահի ազգային անվտնագության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը, ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն, ինչպես նաև Մարտին Դեմփսին:

Ավելի վաղ հայտարարություն էր տարածվել, որ Դաշնության խորհուրդը կոչ է արել Վլադիմիր Պուտինին հետ կանչել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանին:

 




Լրահոս