Երեւանի ավագանու հերթական ընտրությունը կկայանա սեպտեմբերի 17-ին։ Ընտրությունների քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ից։ Արդեն առաջադրվել են մի քանի թեկնածուներ։
Այսպիսով՝ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանե Թանդիլյանն է, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը կգլխավորի Դավիթ Խաժակյանը։ Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են նաեւ գործարար Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, երգահան Ռուբեն Հախվերդյանը, փաստաբան Նորայր Նորիկյանը, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար, ուրբանիստ Վիկտոր Մնացականյանը, «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը։
Այս առնչությամբ ArmLur.am-ը հարցում է իրականացրել քաղաքացիների շրջանում պարզելու համար, թե ում են ընտրելու Երեւանի քաղաքապետ: Քաղաքացիների մեծամասնությունը դեռ չի կողմնորոշվել, թե ում է ընտրելու, շատերին թեման ընդհանրապես չի հետաքրքրում։
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան