Պենտագոնը դադարեցնում է Ռուսաստանի հետ ցանկացած ռազմական համագործակցություն` Ուկրաինայի շուրջ ձևավորված իրավիճակի պատճառով:
Ժամանակավորապես դադարեցվում են բոլոր միասնական զորավարժությունները, բանակցություններն ու հանդիպումները` հաղորդում է Reuters գործակալությունը:
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին թուլացնել Ուկրաինայում տիրող լարված իրավիճակը, դուրս բերել ռուսական զորքերը Ղրիմից, ինչպես նշված է այն բոլոր համաձայնագրերում, որոնցով կարգավորվում է Սևծովյան նավատորմի կարգավիճակը Ղրիմում»,- հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար և կոնտր – ադմիրալ Ջոն Կիրբին:
Պենտագոնում միաժամանակ նշեցին, որ Ուկրաինայում տիրող իրավիճակը ոչ մի կերպ չի ազդել ԱՄՆ -ի Միջերկրականում և Եվրոպայում տեղակայված զորքերի վրա:
Երկուշաբթի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայի տարածքում խախտում են միջազգային իրավունքի նորմերը: «Ենթադրում եմ, որ երկրների ճնշող մեծամասնությունը համամիտ են այն կարծիքին, որ Ռուսաստանի ձեռնարկած գործողությունները Ուկրաինայի սուվերինիտետի և միջազգային իրավունքի խախտումներ են»,- հայտարարել է Բարաք Օբաման:
Օբաման կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը Ուկրաինայի հարցում սխալ կողմն է բռնել:
Նյութը պատրաստեց Հայկանուշ Ալոյանը: