Բելգիական վաֆլի՞, թե՞ կարտոֆիլ ֆրի․ ի՞նչ համտեսել բելգիական խոհանոցից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգիական խոհանոցը միայն լեգենդար շոկոլադը կամ վաֆլիները չեն։

Armlur.am-ն առանձնացրել է Բելգիական խոհանոցի թոփ ուտեստները։

Կարտոֆիլ ֆրի

Իսկ դուք գիտեի՞ք, որ կարտոֆիլ ֆրին հորինել են բելգիացիները: Այստեղ այն պատրաստվում է ճիշտ օրիգինալ բաղադրատոմսով։ Փխրուն ոսկե կարտոֆիլի կտորները բելգիացիների սիրելի փողոցային սնունդն է։ Այն վաճառվում է ցանկացած փողոցային սրճարանում։

Վաֆլիներ

Բելգիական վաֆլիները բոլորովին էլ նույնը չեն, ինչ այլ երկրներում։

Շոկոլադ

Շոկոլադի սիրահարներ, այս երկիրը ձեզ համար է: Բելգիայում կա ավելի քան 2000 տեսակի շոկոլադ: Այս երկիրն արժե այցելել միայն հանուն շոկոլադի։ Եվ դա կատակ չէ:

Վատերզոյ

Բելգիայում ծովամթերքի սիրահարները պետք է անպայման փորձեն ավանդական ձկան ապուրը։ Այն պատրաստվում է ձկներից, միդիաներից, ծովախեցգետիններից կամ օձաձկից։

Օձաձուկ կանաչ սոուսում

Անպայման փորձեք այս անսովոր ուտեստը Բելգիայում։ Դրա պատրաստման համար օգտագործվում է գետի օձաձուկը։ Անպայման պատվիրեք դրա համար մեկ բաժակ գարեջուր կամ գինի. հենց այս ձևով է, որ գուրմանները խորհուրդ են տալիս համտեսել այն:

Ինեսա Սուքիասյան




Լրահոս