
«Մի օր նշանակվում ես, մի օր էլ տեղափոխում, կամ էլ մի օր հանում են, նորմալ է»:
Վերջին շրջանում հայրենի պաշտոնյաները խաղաղությամբ ու մինչեւ անգամ սիրով են սկսել մեկնաբանել իրենց պաշտոնանկությունը: Ոմանք էլ, ինչպես Կարեն Կարապետյանը, լռությունն են նախընտրում: Իսկ արդեն նախկին ոստիկանապետն էլ ակնհայտորեն ամեն ինչ բնական է համարում: Իհարկե, արդեն զավեշտալի էր, որ նրան առանց գեներալի կոչման բերեցին Արտաշատից ու նշանակեցին նախարար: Եւ հիմա էլ, որ առանց գոնե զգուշացնելու հեռացրին պաշտոնից, նույնպես բնական է: Ամեն դեպքում, կարծում ենք` Սերժ Սարգսյանը լավ բան չարեց: Մարդուն չի կարելի նսեմացնելով ազատել պաշտոնից ու տանել հարազատ նստավայր: Մի տեսակ սիրուն չէ: