Սևան-Գավառ ճանապարհին մեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 19-ին՝ ժամը 18։39-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքիվայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզայինփրկարարականվարչությանհրշեջ-փրկարարականջոկատիցմեկմարտականհաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 7-րդ կմ-ինբախվելեն «VAZ-2107» (վարորդ՝ Ա․Խ․, ծնված 1997 թ․) և«Skoda» (վարորդ՝Վ․Օ․, ծնված 1973 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ա․Ս․-ն (ծնված 1955 թ․), Ա․Ղ․-ն (ծնված 1998 թ․), Հ․Խ․-ն (ծնված 2020 թ․), Գ․Ս․-ն (ծնված 1957 թ․) և«Skoda» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․Օ․-ն (ծնված 2008 թ․) տեղափոխվել են Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:




Լրահոս