Ուրբաթ օրը, ժամը 12-ին Հովիկ Աբրահամյանի «ելիցի» օրն է.«Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ»-ը գրում է`

Իշխանական թևում հատուկ քննարկման թեմա է, թե իրեն հատկացված օրերին որ պաշտոնյան ինչքան է մնում նախագահի մոտ: Հիմնական ուշադրության կենտրոնում Տիգրան Սարգսյանի և Հովիկ Աբրահամյանի դեպի նախագահական վոյաժներն են, որոնց կողմնակիցները նախագահականին կից սենյակներում ուշի ուշով հետևում են «շարժին», «քսիֆ» են ուղարկում` «կոնկուրենտ ֆիրման» ինչքան մնաց, ինչու մնաց, ումով մնաց, երբ դուրս եկավ «նախագայի» մոտից, ու տրամադրությունը ոնց էր: Ուրբաթ օրը, ժամը 12-ին Հովիկ Աբրահամյանի «ելիցի» օրն է, որն առանձնապես երկար չի տևում, երկուշաբթի, ժամը 12-ը` Տիգրան Սարգսյանի: Երեկ աղետալի լուր տարածվեց. Տ. Սարգսյանը սահմանվածից ավելի երկար է մնացել` կոնկուրենտ «սենյակների» համար ժամեր շարունակ «արտակարգ» իրավիճակ «ստեղծելով»: Նախագահականի մեր աղբյուրների փոխանցմամբ, հերթապահ քննարկում է եղել: Հնարավո՞ր է  կուտակայինի հետաձգման մասով: «Ոչ, հնարավոր չէ»,- այնքան հապճեպ հերքեցին, որ մեր կասկածները խորացան:




Լրահոս