Գնում ե՞նք բանակ.«Հայկական Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական Ժամանակ»-ը գրում է`

Ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է ուղղակիորեն շոշափել Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունները: Խնդիրն այն է, որ Հայաստանը ՀԱՊԿ պայմանագրի անդամ է և ունի ստանձնած որոշակի պարտավորություններ այդ շրջանակներում:

Մասնավորապես` ըստ ՀԱՊԿ-ի պայմանագրի, եթե այդ կազմակերպության անդամ երկրներից որևէ մեկը ռազմական գործողություններ է սկսում երրորդ երկրի հետ, ապա կարող է դիմել պայմանագրի անդամ երկրներին` օգնության ստանալու համար: ՌԴ-ն և ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ են, իսկ Ուկրաինան` ոչ: Այլ կերպ ասած` եթե ռուս-ուկրաինական հակամարտությունը վերածվի զինված բախումների, ապա ՌԴ-ն կարող է դիմել Հայաստանին ռազմական ներկայություն ապահովելու կամ իր քաղաքական աջակցություն ցույց տալու պահանջ-խնդրանքով: Առաջին հայացքից սա տեսական իրավիճակ է, սակայն  չմոռանանք, որ 2008-ին Վրաստանի հետ բախումների ժամանակ ՌԴ-ն փորձում էր ՀԱՊԿ անդամ երկրներից աջակցություն ստանալ: Բարեբախտաբար այն ժամանակ ՌԴ համառությունը այդ հարցում չխորացավ, քանի որ «միջազգային հանրությունը» մի ինչ-որ պահից հետ քաշվեց, ու ՌԴ-ին նման աջակցությունը կենսական անհրաժեշտություն չդարձավ: Ուկրաինայի պարագայում կարող է և այդպես չլինել:




Լրահոս