Սահմանվել է ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում պայմանագրային զինծառայողներին ամսական դրամական հատուցում վճարելու կարգը և չափերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության որոշմամբ, սահմանվել է ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում պայմանագրային զինծառայողներին ամսական դրամական հատուցում վճարելու կարգը, սահմանվել է ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում պայմանագրային զինծառայողներին վճարվող ամսական դրամական հատուցման չափերը՝

1) Երևան քաղաքում` մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին` 65000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 85000 դրամ:

2) այլ քաղաքներում` մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին` 38000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 50000 դրամ:

3) այլ բնակավայրերում` մինչև 4 անձից բաղկացած շահառու ընտանիքին` 20000 դրամ, իսկ 4 և ավելի անձանցից բաղկացած շահառու ընտանիքին` 25000 դրամ:

Ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին» N 1321-Ն որոշումը: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին հանձնարարվել է ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1321-Ն որոշման համաձայն այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում ստացող պայմանագրային զինծառայողներին սույն որոշմամբ սահմանված ամսական դրամական հատուցման հաշվարկումը՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 13.04.2023թ. ՀO-126-Ն oրենքով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասի» օրենքի (այսուհետ՝ օրենք) 65-րդ հոդվածի 1-ին մասում կատարված փոփոխությունների համաձայն ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող և ծառայողական բնակարանով չապահովված պայմանագրային զինծառայողներին և օրենքով նրանց հավասարեցված անձանց ամսական դրամական հատուցում վճարելու հետ կապված հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի 25.05.2023թ. N 558-Ա որոշման 2-րդ հավելվածով հաստատված ցանկի 9-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:




Լրահոս