
ArmLur.am պարբերաբար քաղաքացիներից ահազանգեր է ստանում, որ Երևանի բոլոր փողոցներում, ավտոկայանատեղիները փակված են՝ և դրանց տեղերում ում ձեռքը ինչ ընկնում դնում է: Ահազանգ ստացանք, որ Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության դիմացի ավտոկայանատեղին անմխիթար վիաճակում է, բոլոր հնարավոր կայանման տեղերում դրված են քարեր, աթոռներ, յուղի երկաթյա բանկաներ, պլաստմասե արկղեր:
ArmLur.am-ը շրջել է քաղաքում՝ նկարահանելով քաղաքում տիրող իրավիճակը։ Պարզվում է, ոչ միայն էկոնոմիկայի նախարարության ավտոկայանատեղին է անմխիթար վիճակում, այլև այլ պատկան մարմինների բակերում:
Փաստորեն, Հայաստանում անընդհատ զարգացման մակարդակի բարձրացումից խոսելուն ու զարգացած երկրների օրինակը բերելուն զուգահեռ, պետական մարմինների բակերում ավտոկայանում կազմակերպվում է փողոցային մակարդակով՝ կայանման տեղերում դնելով յուղի բանկաներ, աթոռներ, քարեր ու մրգերի արկղեր։
Մաշա Մելքոնյան, Հովսեփ Հովսեփյան