
«Թող իրենց մնա իրենց տաշտակը»:
Այն բանից հետո, երբ Տիգրան Սարգսյանն ահ տվեց քաղուժերին, տաշտակը դարձավ ամենավտանգավոր առարկան քաղաքական դաշտում: Բոլորը սկսեցին խուսափել այդ չարաբաստիկ առարկայի առջեւ հայտնվելու հեռանկարից: Անգամ Գագիկ Ծառուկյանը գերադասեց տաշտակից հեռու մնալ ու մի հայտարարություն անել: ՀՅԴ-ն այս դեպքում իրեն բնորոշ ինքնավստահությամբ է արտահայտվում` հասկացնելով, որ ում հետ ինչպես ուզում են վարվեն, Դաշնակցությունն ու կոտրած տաշտակը, միեւնույն է, անհամատեղելի են: Այնպես որ, ասվածից եզրակացություն, թերեւս, Տ.Սարգսյանը պետք է անի: