Հուլիսի 20-ին, ժամը 22:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անտոն Քոչինյան փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը:
Տեսանյութը՝ ArmLur.am-ի տելեգրամյան ալիքում: