Ինչ հարցեր են քննարկվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստում. ովքեր են մասնակցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիստին մասնակցել են Կուսակցության վարչության անդամներ, Երևանի Տարածքային կազմակերպությունների խորհուրդների անդամներ, Երևանի ավագանու անդամներ։

Քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրությունների քարոզարշավին, ընտրական շտաբի աշխատանքներին առնչվող հարցեր։ Տարածքային կազմակերպությունների խորհուրդների նախագահները ներկայացրել են խորհուրդների առաջարկները՝ ընտրական ցուցակների ձևավորման շուրջ։




Լրահոս