Շարժիչի հետ կապված միջադեպի պատճառով Երևան թռչող ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական Superjet 100 ինքնաթիռը, որը պետք է թռչեր Միներալնիե Վոդիից Երևան, թռիչքի ժամանակ կորցրել է շարժիչի պատյանը, հայտնում է Aviatorshchina տելեգրամ-ալիքը։

Նշվում է, որ հրամանատարը որոշել է օդանավը իջեցնել մեկնման օդանավակայանում մեկնելուց մի քանի րոպե անց։

Միջադեպը տեղի է ունեցել երեկ՝ հուլիսի 20-ի առավոտյան։

Ալիքը գրում է, որ թռիչքից հետո ձախ շարժիչի կափարիչը պոկվել և ընկել օդանավակայանի տարածքում։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։




Լրահոս