3 հետախուզվող կամավոր ներկայացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 20-21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 69 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 13, խարդախության՝ 12, անձնական ունեցվածքի գողության՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման՝ 9, ֆիզիկական ներգործության՝ 5, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, բույսեր ցանելու կամ աճեցնելու՝ 4, խուլիգանության՝ 3, թմրանյութի իրացման՝ 2, խոշտանգման, ավազակության, պետական ունցվածք գողության, վստահված գույքը հափշտակելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, թմրամիջոցի մաքսանենգության, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելու, տարածելու կամ պահպանելու ու անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 3 մարդ զոհվել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




Լրահոս