Մուծումների խնդիրը տնօրենների գործն է.«Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ»-ը գրում է`

Իր բիզնեսը կառավարման հանձնած ԲՀԿ ֆրակցիայի անդամ Գուրգեն Արսենյանը տեղյա՞կ է, իր ընկերությունները մուծել են կուտակային կենսաթոշակի հինգ տոկոսը՝ հարցրինք նրան: «Մուծումների խնդիրը տնօրենների գործն է»: Կատարվե՞լ են մուծումները: «Երևի»: Փաստորեն, մի կողմից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի լան»  ու մյուսներն են այդ մուծումները կատարում, իր հերթին էլ ԲՀԿ հարվածային բրիգադն անխոնջ պայքարում է կուտակայինի դեմ, այո՞: «Հարգելիս, ես բողոքում եմ նրա համար, որ կուտակային համակարգում պարտադիր բաղադրիչի ներդրումը հիմա` մի կառավարության կողմից, որը բացարձակ անվստահության ռեժիմով է գործում հասարակության մոտ, ժամանակավրեպ է»: Բայց, միևնույն ժամանակ, ենթարկվում եք այդ կառավարության սահմանած խաղի կանոնների՞ն:

«Հայաստանի Հանրապետությունում գործում է օրենսդրություն, եթե այն գործում է, դու կարող է համաձայն չլինես այդ օրենքի հետ, բայց  պիտի նաև օրինախախտ չլինես: Գիտեք, եթե ես այսօր համաձայն չեմ, որ Հայաստանում մահապատիժ չկա, ես  չպիտի գնամ մահապատիժ կիրառեմ սրա-նրա նկատմամբ»:




Լրահոս