«Ժողովուրդ»-ը գրում է`
Կառավարության առաջիկա նիստի օրակարգում օրենսդրական սկանդալային նախագիծ է ներկայացվել: Խոսքը «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի մասին է, որտեղ ՎՊ պաշտոնյաների համար նվաստացուցիչ դրույթներ են առաջարկված: Օրինակ` «ՎՊ պաշտոնատար անձանց հրապարակային ելույթները, հրապարակումներն ու հայտարարությունները չպետք է պարունակեն քաղաքական գնահատականներ, ինչպես նաև եզրահանգումներ` ՎՊ կողմից հայտնաբերված խախտումների իրավական հետևանքների վերաբերյալ»: Ըստ նախագծի՝ նման գնահատականներ ու եզրահանգումներ արգելված են ներառել նաեւ ՎՊ տարեկան հաշվետվության մեջ: Այլ կերպ ասած, կառավարությունը ցանկանում է ՎՊ պաշտոնյաներին զրկել կարծիք հայտնելու իրավունքից, դարձնելով այդ գերատեսչությունն անլեզու մարմին: Այս նախաձեռնությունը պատահական չէ. վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզապես վրեժ է լուծում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանից` ՎՊ վերջին տարեկան հաշվետվության սկանդալային քննարկումների համար: Հիշեցնենք, որ ՎՊ-ն սկանդալային բացահայտումներ էր կատարել Տ.Սարգսյանի «սիրելի» ոլորտներում, ինչին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը հրապարակավ նախատեց ՎՊ նախագահին:
Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի վաղվա համարում: