ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թագուհի Թովմասյանը կհաղթի դատարանում. նախկին դատավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունների դադարեցման որոշումը անօրինական է: Սա ոչ միայն քաղաքական գնահատական է, այլեւ իրավական:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երկարամյա դատավոր, ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը կարծիք հայտնեց, որ եթե տիկին Թովմասյանը դատարանում բողոքարկի որոշումը, անկասկած հաղթելու է:

«Եթե պարտվեց, նշանակում է, որ ինչ-որ մեկն ուզում է ասել, որ մածունը սեւ է»,- հայտարարեց Ռուբեն Վարդազարյանը: Նրա խոսքերով՝ մարդու լսված լինելու իրավունքը այն իրավունքներից է, որ առանցքային է, եւ դատարանը չի կարող չֆիքսել, որ Թագուհի Թովմասյանի լսված լինելու իրավունքը խախտվել է:

«Իսկ երբ ֆիքսեց լսված լինելու իրավունքի խախտումը, նշանակում է, որ որեւէ կերպ որեւէ վերադաս դատարան դա չի կարող վերանայել կամ բեկանել: Հաշվի առնելով, որ մեր վարչական դատարանը բավականին խիզախ դատարան է, մենք միայն քրեական դատարանների մասին ենք խոսում, բայց վարչականն էլ լավ դատարան է: Թեեւ մյուս կողմից անհերքելի փաստ է. մարդը բյուլետենի մեջ է եղել, հիմքը դրանից ավելի հիմնավոր չի լինում: Մարդը ասել է՝ հետաձգե՛ք նիստը. չհետաձգել ու չլսել նրան անկարելի էր: Պետք է ինքնաբերաբար վերականգնվեն տիկին Թովմասյանի լիազորությունները»:

Ըստ Վարդազարյանի՝ իհարկե, անտեսելու պրոցեսը, թվում է, լավ է, ոչինչ չեն լսում, հաշվի չեն առնում, անցնում գնում է, բայց առաջ չի գնալու պրոցեսը: Հետագայում ավելի մեծ խնդիր է լինելու: «Եթե Հայաստանում էլ չվերականգնվի, Եվրադատարանով են վերականգնվելու տիկին Թովմասյանի լիազորությունները, քանի որ իրավական այլ լուծում չկա ուղղակի: Ես դեռ չեմ խորանում մյուս հիմքերի մասին: Նրա լիազորությունները դադարեցրել են դատավարական պրոցեսուալ խախտումով: Եւ նա դատարանում միանշանակ հաղթելու է»,- հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահը:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս