Մեքենայում զենք-զինամթերք է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 21-ին ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Սուրենավան գյուղի մի բնակիչ իր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայում ապօրինի զենք-զինամթերք է պահում։

Բաժնի քրեական հետախույզները տեղեկությունը ստուգելու նպատակով Սուրենավան գյուղում կանգնեցրել են «Ֆորդ Տրանզիտը» և վարորդին բաժին են հրավիրել։ Մեքենայի սրահում՝ ակնհայտ տեսանելի վայրում, կար զենք-զինամթերք:

Վեդիի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվել է «Վեպր-KM» տեսակի ակոսափող հրացան և 2 փամփշտատուփ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի մարտական փամփուշտներով:

Կատարվում է նախաքննություն։




Լրահոս