
Հուլիսի 22-ին` ժամը 11։43-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է օգնություն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները ճանապարհին նկատել են Ա․ Ա․-ին (ծնված 1987 թ․)՝ ձեռքի վնասվածքով, ցուցաբերել առաջին օգնություն և շարունակել ընթացքը։
Փրկարարները Լ․ Ն․-ին (ծնված 1981 թ․) պատգարակով մոտ 500 մ իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։